Google Payments-ի գաղտնիության ծանուցագիր

Վերջին փոփոխությունը՝ 2024 թ․ նոյեմբերի 18

Google-ի գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք վարվում անձնական տեղեկությունների հետ, երբ դուք օգտագործում եք Google-ի պրոդուկտներն ու ծառայությունները։ Եթե դուք 18 տարեկանից փոքր եք, ապա ձեզ համար նախատեսված լրացուցիչ ռեսուրսներին կարող եք ծանոթանալ Google-ի՝ դեռահասների համար գաղտնիության ուղեցույցում։

Google Payments ծառայությունը առաջարկվում է Google հաշվետերերին, և ձեր կողմից դրա օգտագործումը կարգավորվում է Google-ի գաղտնիության քաղաքականության դրույթներով։ Բացի այդ՝ այս Գաղտնիության ծանուցագիրը նկարագրում է Google-ի գաղտնիության քաղաքականության դրույթները, որոնք ծագում են Google Payments-ի օգտագործման ընթացքում։

Google Payments-ի ձեր կողմից օգտագործումը կառավարվում է Google Payments-ի օգտագործման պայմաններով, որտեղ մանրամասն նկարագրվում են այս Գաղտնիության ծանուցագրով կարգավորվող ծառայությունները։ Մեծատառերով գրված եզրույթները, որոնք սահմանված չեն Google Payments-ի այս Գաղտնիության ծանուցագրում, բացատրվում են Google Payments-ի օգտագործման պայմաններում։

Google Payments-ի գաղտնիության ծանուցագիրը կիրառվում է Google LLC-ի և ամբողջությամբ նրան պատկանող դուստր ընկերությունների (այդ թվում՝ Google Payment Corp.-ի («GPC»)) կողմից առաջարկվող ծառայությունների նկատմամբ։ Ծանոթացեք ծառայության շրջանակում ձեզ հասանելի Google Payments-ի օգտագործման պայմաններին՝ իմանալու, թե որ դուստր ընկերությունն է առաջարկում ծառայությունը։

Տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք

Ի լրումն Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նշված տեղեկությունների՝ մենք նաև կարող ենք հավաքել հետևյալ տվյալները․

Գրանցման ժամանակ տրամադրած տեղեկություններ

Google Payments-ում գրանցվելիս դուք ստեղծում եք Google վճարային պրոֆիլ, որը կապված է ձեր Google հաշվի հետ։ Կախված Google Payments-ի ծառայություններից, որոնք դուք օգտագործում եք, և ի լրումն Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նշված տեղեկությունների՝ մենք կարող եք խնդրել ձեզ տրամադրել հետևյալ տվյալները՝

Որոշ դեպքերում մենք նաև կարող ենք խնդրել ձեզ ուղարկել լրացուցիչ տեղեկություններ կամ պատասխանել լրացուցիչ հարցերի, որոնք կօգնեն հաստատել ձեր տվյալները կամ ինքնությունը։ Եթե դուք կապի օպերատորի վճարային օգտահաշիվ գրանցեք, մենք կխնդրենք ձեզ տրամադրել որոշակի տեղեկություններ բջջային հեռախոսի հաշվի մասին։

Գրանցման ժամանակ նշվող ձեր տեղեկությունները պահվում են ձեր Google հաշվի հետ միասին, իսկ վճարման եղանակի գրանցման մասին տվյալները՝ Google-ի սերվերներում։ Որոշակի տվյալներ կարող են նաև պահվել ձեր շարժական սարքում։

Տեղեկություններ, որոնք ստացվում են կողմնակի ռեսուրսներից

Մենք կարող ենք ձեր մասին տեղեկություններ ստանալ երրորդ կողմերից, այդ թվում՝ հաստատման կողմնակի ծառայություններից։ Այդ տվյալները կարող են ներառել՝

Բացի այդ՝ եթե դուք վաճառող եք, մենք կարող ենք տեղեկություններ ստանալ ձեր և ձեր ընկերության մասին վարկային պատմությունների բյուրոյից կամ ընկերությունների մասին տեղեկություններ տրամադրող ծառայությունից։

Գործարքի մասին տեղեկությունները

Երբ դուք օգտագործում եք Google Payments-ը գործարք կատարելու համար, մենք կարող ենք տեղեկություններ հավաքել գործարքի մասին, այդ թվում՝

Ինչպես ենք մենք օգտագործում հավաքված տեղեկությունները

Ի լրումն Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված օգտագործման ձևերի՝ մենք օգտագործում ենք ձեր տեղեկությունները, որոնք դուք տրամադրում եք մեզ, Google Payment Corp.-ին (GPC) կամ մեր դուստր ընկերություններից որևէ մեկին, և որոնք մենք ստանում ենք երրորդ կողմերից, որպեսզի կարողանանք՝

Մենք կարող ենք պահել ձեր տրամադրած տեղեկությունները այնքան ժամանակ, քանի դեռ օգտագործում եք Google Payments-ը, և երբեմն երկարացնել պահման ժամկետը, եթե դա բխում է իրավական և կարգավորող մարմինների հանդեպ մեր պարտավորություններից։

Տեղեկություններ, որոնք մենք փոխանցում ենք

Մենք կփոխանցենք ձեր անձնական տեղեկությունները Google-ից դուրս այլ ընկերությունների և անձանց միայն հետևյալ հանգամանքներում.

Օրինակներ, երբ տեղեկությունները կարող են փոխանցվել

Տեղեկությունները, որոնք մենք հավաքում ենք, այդ թվում՝ երրորդ կողմերից ստացվածները, կարող են փոխանցվել մեզ հետ փոխկապակցված ընկերությունների, այսինքն՝ այլ ընկերությունների, որոնք պատկանում են Google LLC-ին կամ կառավարվում են վերջինիս կողմից։ Մեզ հետ փոխկապակցված ընկերությունները, որոնք կարող են լինել ֆինանսական կամ ոչ ֆինանսական հաստատություններ, կօգտագործեն նման տեղեկություններն իրենց ամենօրյա աշխատանքային նպատակների համար, ինչպես նկարագրված է այս Գաղտնիության ծանուցագրում և Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ։

Մենք ձեզ իրավունք ենք տալիս արգելելու GPC-ի և փոխկապակցված ընկերությունների (եթե առկա են) միջև որոշակի տեղեկությունների փոխանակումը։ Մասնավորապես, դուք կարող եք արգելել, որ՝

Դուք նաև կարող եք արգելել, որ Google LLC-ն և փոխկապակցված ընկերությունները տեղեկացնեն կողմնակի վաճառողին, ում կայքը կամ հավելվածը դուք այցելում եք, թե արդյոք ունեք Google վճարային պրոֆիլ, որը կարելի է օգտագործել վաճառողի կայքի կամ հավելվածի միջոցով գնումներ կատարելու համար։

Եթե որոշեք արգելել դա, ձեր որոշումը ուժի մեջ կլինի, մինչև որ չհայտնեք մեզ, որ չեղարկում եք այն։

Եթե չեք ուզում, որ մենք GPC-ին և նրա հետ փոխկապակցված անձանց փոխանցենք մեր կողմից հավաքված ձեր վարկունակության վերաբերյալ անձնական տեղեկությունները, որոնք նրանք կօգտագործեն ձեզ գովազդ ցուցադրելու համար, կամ եթե չեք ուզում, որ Google LLC-ն և նրա հետ փոխկապակցված անձինք տեղեկացնեն կողմնակի վաճառողին, ում կայքը կամ հավելվածը դուք այցելում եք, թե արդյոք ունեք Google վճարային պրոֆիլ, խնդրում ենք ձեզ նշել այդ մասին՝ մուտք գործելով հաշիվ և փոփոխելով ձեր ընտրանքները Google Payments-ի գաղտնիության կարգավորումներում։

Մենք ոչ ոքի չենք փոխանցի ձեր անձնական տեղեկությունները GPC-ից կամ փոխկապակցված ընկերություններից դուրս՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նկարագրված են այս Գաղտնիության ծանուցագրի կամ Google-ի գաղտնիության քաղաքականության մեջ։ Google Payments-ը պրոդուկտ է, որն առաջարկվում է Google հաշվետերերին։ Տվյալները, որոնք դուք տրամադրում եք Google LLC-ին՝ Google հաշիվ գրանցելու նպատակով, չեն կարգավորվում այս Գաղտնիության ծանուցագրի՝ տվյալների օգտագործումն արգելող դրույթներով։

Ձեր տեղեկությունների անվտանգության ապահովումը

Անվտանգության ապահովման մեր քաղաքականության մասին ավելին իմանալու համար ծանոթացեք Google-ի գաղտնիության քաղաքականության հիմնական տարբերակին։

Ձեր Google վճարային պրոֆիլի անվտանգությունը կախված է նրանից, թե արդյոք գաղտնի եք պահում Ծառայության ձեր հաշիվների գաղտնաբառերը, PIN կոդերը և մուտքի մյուս տվյալները։

Ցանկացած տեղեկություն, որն անմիջականորեն տրամադրում եք կողմնակի վաճառողի, կայքի կամ հավելվածի, չի կարգավորվում այս Գաղտնիության ծանուցագրով։ Մենք պատասխանատվություն չենք կրում վաճառողների կամ այլ երրորդ կողմերի գաղտնիության ու անվտանգության ապահովման գործելակերպերի համար, որոնց դուք ուղղակիորեն կփոխանցեք ձեր անձնական տեղեկությունները։ Եթե որոշում եք ձեր անձնական տեղեկությունները փոխանցել անմիջականորեն որևէ երրորդ կողմի, ապա մենք խրախուսում ենք ձեզ ծանոթանալ այդ կողմի գաղտնիության քաղաքականությանը։

© 2024 Google – Google-ի գլխավոր էջ Google-ի օգտագործման պայմաններ Գաղտնիության ծանուցագրերի նախորդ տարբերակները